ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում իրավիճակը պատերազմական է, այդուհանդերձ,երկիրն իր մարզիկներին ուղարկել է Մեծ Բրիտանիա` օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Euronews-ը, օլիմպիական խաղերին մասնակցող սիրիացի մարզիկները հինգն են: Օլիմպիադայում ներկայացված սիրիացի մարզիկները շատ են անհանգստանում իրենց ընտանիքների համար, սակայն, հայտարարել են, որ վճռական են լինելու երկրի դրոշն ու պատիվը բարձր պահելու հարցում:
Երկու երեխաների մայր, 23-ամյա Գֆրան Ալմահմուդն օլիմպիական խաղերին մասնակցում է 400 մ վազք մրցաձեւում: Ալմահմուդը սպորտ վերադարձել է երեք տարի դադարից հետո եւ կարողացել է անցնել համապատասխան որակավորումն Օլիմպիադայի համար: «Օլիմպիական խաղերին մասնակցելը` երջանկություն է ինձ համար: Հույս ունեմ, որ կկարողանամ ինչ-որ բան անել երկրիս համար»,-նշել է նա:
27-ամյա բռնցքամարտիկ Ուասիմ Սալմանան օլիմպիական խաղերին ստիպված է եղել պատրաստվել արտերկրում: Սալամանան ժամանել է Մեծ Բրիտանիա` ներկայացնելու սիրիական բռնցքամարտը եւ սիրիացի ազգին:Բոլոր մարզիկները ցանկանում են Լոնդոնում լավագույն արդյունքներ գրանցել, սակայն ավելի շատ ցանկություն ունեն տուն վերադառնալու եւ տեսնելու, որ այնտեղ համերաշխություն եւ խաղաղություն է տիրում:
Պեկինում 2008 թ. օլմպիական խաղերում սիրիացի մարզիկները երեք մեդալ են նվաճել` մեկական ոսկե, արծաթե եւ բրոնզե: