Սփյուռք

Քննարկում` Հայաստանի էներգետիկայի բնագավառում ներդրումների հնարավորության շուրջ

1 րոպեի ընթերցում

 Քննարկում` Հայաստանի էներգետիկայի բնագավառում ներդրումների հնարավորության շուրջ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 27-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ամուրի մարզի դումայի անդամ Գենադի Կուզնեցովի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էր նաեւ Ռուսաստանի հայերի միության` Ամուրի մարզի տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Արթուր Ղազարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին նախարարության տեղեկատվության եւ հեռահաղորդակցության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Բլագովեշենսկի հայ համայնքի հետ կապված հարցերը եւ հայ համայնքի ներկայացուցիչների միջնորդությամբ ու օժանդակությամբ Հայաստանի էներգետիկայի բնագավառում ներդրումների հնարավորությունները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերը նշված հարցերի հետագա մասնագիտական քննարկումը կազմակերպել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում