Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Թուրքմենստանի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2013թ-ի մարտի 22-ին ընկերական հանդիպում կանցկացնի Թուրքմենստանի հավաքականի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը, երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միջեւ արդեն իսկ պայմանագիր է կնքվել: Հանդիպումը տեղի կունենա Երեւանում: Հայաստանն ու Թուրքմենստանը նախկինում, հանդիպել են ևս մեկ անգամ. մեր ընտրանին առավելության էր հասել 1:0 հաշվով: Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը նախատեսված է օգոստոսի 15-ին` Բելառուսի ընտրանու հետ:
Կարդացեք հոդվածը` English