Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել վերջ դնել արյունահեղությանը Սիրիայում

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել վերջ դնել արյունահեղությանը Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հորդորել է համաշխարհային առաջնորդներին դադարեցնել արյունահեղությունը Սիրիայում, որտեղ կատաղի պայքար է ընթանում մի շարք քաղաքներում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Euronews-ը, Սիրիայում իրավիճակի սրման հետ կապված ՄԱԿ-ը սկսել է դուրս բերել իր դիտորդներին Դամասկոսից: Բոսնիա եւ Հերցոգովինա հուլիսի 25-ին կատարած այցի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւս մեկ անգամ ընդգծել է Սիրիայում բռնություններին վերջ դնելու անհրաժեշտության մասին: «Այստեղ` Բոսնիայի եւ Հերցոգովինայի սրտում, դիմում եմ ամբողջ աշխարհին. պետք է միասին գործենք եւ չպետք է դանդաղեցնենք Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորման գործընթացը»,-նշել է Պան Գի Մունը:

Սիրիայում 16 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 17 հազար 192 մարդ: Այս մասին հայտնել է Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանություն կազմակերպությունը: Համաձայն արաբական լրատվամիջոցների`զոհվածների մեջ 11 հազար 897-ը խաղաղ քաղաքացիներ են, իսկ 4348-ն`անվտանգության աշխատակիցներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում