Միջազգային

ՄԱԿ-ի դիտորդների կեսը լքել է Սիրիան

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի դիտորդների կեսը լքել է Սիրիան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում գտնվող ՄԱԿ-ի առաքելության դիտորդների կեսն արդեն լքել է երկիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում է Ֆրանսպրես գործակալությունը: «ՄԱԿ-ի հարյուր հիսուն դիտորդներ հուլիսի 24-ի երեկոյան եւ հուլիսի 25-ին արդեն լքել են Սիրիան` այլեւս չվերադառնալու ակնկալիքով»,-գործակալությանը հայտնել է Դամասկոսում դիտորդական առաքելություն իրականացնող մասնակիցներից մեկը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 20-ին բանաձեւ էր ընդունել, համաձայն որի` Սիրիայում միջազգային դիտորդական առաքելությունը կշարունակվի եւս 30 օր:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրի դրույթների համաձայն` դիտորդական առաքելությունն իր գործունեությունը սկսել է մայիս ամսից, որը բաղկացած է 300 քաղաքացիական եւ ռազմական փորձագետներից, որոնք հետեւում են Սիրիայում հրադադարի պահպանման ռեժիմին:

Սիրիայում 16 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է ավելի քան 17 հազար մարդ: Այս մասին հայտնել է Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանություն կազմակերպությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում