«Ուլիս»-ը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուլիս»-ը Չեմպիոնների լիգայի երկրորդ որկավորման փուլի պատասխան խաղում ևս 0:1 հաշվով պարտություն կրեց Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆ»-ից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Տիրասպոլում կայացած մրցավեճում «Ուլիս»-ն ուներ տարածքային առավելություն, սակայն այդպես էլ չկարողացավ ողջ հանդիպման ընթացքում գոնե մեկ վտանգավոր հարված կատարել մրցակցի դարպասին: Ի տարբերություն մեր չեմպիոնի' Մոլդովայի չեմպիոնն ուներ 5-6 հիանալի գոլային հնարավորություն. երկու անգամ մեր թիմին վերահաս գոլերից փրկեց դարպասաձողը, իսկ մի քանի անգամ էլ հուսալի խաղով աչքի ընկավ դարպասապահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Մոլդովացիներին հաջողվեց գոլը խփել 11 մետրանոց հարվածից: Մեր թիմի տուգանային հրապարակում անզգույշ խաղով աչքի ընկավ «Ուլիս»-ի վրացի լեգեոներ Թենգիզ Ուգրեկելիձեն' կանոնները խախտելով մրցակցի ֆուտբոլիստի հետ պայքարում, ինչի արդյունքում էլ նշանակվեց 11 մետրանոց: Շերիֆ»-ի կազմում աչքի ընկավ Սամարջիչը:

Այս թիմերի առաջին խաղում ևս նվազագույն հաշվով առավելության էր հասել «Շերիֆ»-ը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում