Արաբագետը բացառում է Սիրիայի իշխանությունների եւ ընդդիմադիրների միջեւ երկխոսության ծավալման հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում իրավիճակն արդեն տասնյոթ ամիս է օրհասական է, սակայն ներկա պահին առավել լարված է, նույնիսկ` պայթյունավտանգ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արաբագետ Գրիգոր Վարդանյանը: Սիրիայի մասին ստացած տեղեկությունները չափազանց տարբեր են` միջազգային լրատվամիջոցները մի բան են ասում, սիրիահայերը` այլ: Պատճառն, ըստ արաբագետի այն է, որ Հայաստան ժամանած սիրիահայերը գտնվում են սիրիական մամուլի, հեռուստատեսության եւ Սիրիայի ներսում լրատվամիջոցների տարածած տեղեկատվության ազդեցության տալ: «Իսկ այստեղ մենք հիմնականում ստանում ենք այն տեղեկատվությունը, որը գալիս է արեւմուտքից եւ Ռուսաստանից, որի շնորհիվ հնարավոր է դառնում ավելի օբյեկտիվ գնահատել իրավիճակն այդ երկրում»,- ասաց նա: Սակայն արաբագետը չբացառեց այն հանգամանքը, որ լրատվամիջոցներ են սպրդում նաեւ չափազանցություններ: «Լրատվամիջոցները շատ են սիրում չափազանցնել այն, ինչ տեղի է ունենում աշխարհի մի կետում, որպեսզի ուշադրություն գրավեն: Այս դեպքում «թիրախ»-ը Սիրիան է»,- ասաց նա` հավելելով, որ օբյեկտիվ տեղեկատվություն հնարավոր է ստանալ համադրելով ստացված տարբեր տեղեկությունները:

Գրիգոր Վարդանյանը սիրիական իշխանությունների եւ ընդդիմադիրների միջեւ երկխոսության ծավալման հնարավորությունը գրեթե բացառում է: «Թեեւ իշխանությունները պատրաստ են դրան, այնուամենայնիվ, ընդդիմադիրները չեն գնա բանակցությունների այն իշխանությունների հետ, որն, իրենց խոսքով, իրականացնում է ոճրագործություն»,- ասաց նա:

«Հակամարտության լուծումը դիվանագիտական փակուղում է գտնվում: Այս իրավիճակում միակ տարբերակը շատ ուժեղ դիվանագիտական ճնշումն է»,- ասաց արաբագետը` չբացառելով հարցի լուծման ռազմական տարբերակը:

Անդրադառնալով խնդրի հանգուցալուծման տարբերակներին` Գրիգոր Վարդանյանը կարծիք հայտնեց, որ տարածաշրջանային պետությունները կներքաշվեն ապագա ռազմական գործողություններին, եթե այդպիսիք լինեն:

Հայերեն Русский

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք