Միջազգային

Քոֆի Անանը ցնցված է սիրիական Թրեմսա գյուղի ողբերգությունից

1 րոպեի ընթերցում

Քոֆի Անանը ցնցված է սիրիական Թրեմսա գյուղի ողբերգությունից

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը հայտարարել է, որ ցնցված է սիրիական Թրեմսա գյուղում տեղի ունեցած ողբերգությունից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Անանին ցնցել է հատկապես բնակիչների հանդեպ ծանր զենք օգտագործելու փաստը: Նա նաեւ տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի դիտորդները պատրաստակամություն են հայտնել ուսումնասիրություններ անցկացնել զանգվածային սպանությունների ուղղությամբ:

ՄԱԿ-ի դիտորդների ղեկավար Ռոբերտ Մուդը նշել է, որ Թրեմսա կարելի է մեկնել միայն այնտեղ կրակը դադարեցնելուց հետո: Արդեն հայտնի է, որ դիտորդներն մի քանի շաբաթ է` Սիրիայում դադարեցրել են իրենց աշխատանքը, որից հետո համաձայնության են եկել կրկին դիտորդական առաքելությունը շարունակելու շուրջ: Կոնկրետ ժամկետ, սակայն, չի նշվել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում