Ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականը հավաքը կանցկացնի Հանքավանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը հուլիսի 15-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի Հանքավանի մարզաբազայում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, հավաքը կտևի մինչև հուլիսի 22-ը. ընթացքում Հայաստանի մինչև 19 տարեկանների ընտրանին կանցկացնի մեկ ստուգողական հանդիպում:

Հուլիսի 20-ին` ժամը 12:00-ին, կհանդիպեն Հայաստանի մինչև 19 և մինչև 17 տարեկանների ազգային հավաքականները: Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Ավետիսյանը հրավիրել է հավաքի դարպասապահներ`Արթուր Հովհաննիսյանին` «Մարտունի-Ալաշկերտ»,Գևորգ Հարությունյանին` «Փյունիկ»,Արտյոմ Կարապետյանին` «Ադմիրալտեեց» (Ռուսաստան),Ստեփան Համբարձումյանին` «Տրուա» (Ֆրանսիա), պաշտպաններ` Դավիթ Լևոնյանին` «Փյունիկ»,Վասպուրակ Մինասյանին` «Փյունիկ»,Արամ Շահնազարյանին` «Բանանց»,Նորայր Սարգսյանին` «Միկա»,Վաչիկ Գրիգորյանին` «Իմպուլս»,Էդգար Մկրտչյանին` «Միկա»,Արթուր Պետրոսյանին` «Միկա», կիսապաշտպաններ` Ղուկաս Պողոսյանին` «Փյունիկ»,Գոռ Մալաքյանին` «Փյունիկ»,Արման Մելքոնյանին` «Փյունիկ»,Սարգիս Շահինյանին` «Միկա»,Դավիթ Զաքարյանին` «Փյունիկ»,

Անդրանիկ Քոչարյանին` «Բանանց»,Հակոբ Լոռեցյանին` «Իմպուլս»,Լևոն Անանյանին` «Բանանց»,Դավիթ Ասլանյանին` «Բանանց», հարձակվողներ`Արարատ Եգանյանին` «Բանանց»,Ալբերտ Զոհրաբյանին` «Փյունիկ»,Վիուլեն Այվազյանին` «Փյունիկ»,Արսեն Փիլոյանին` «Փյունիկ»:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում