Մշակույթ

Հայաստանի փոքրիկ երգիչները համերգներով հանդես կգան Ճապոնիայում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի փոքրիկ երգիչները համերգներով հանդես կգան Ճապոնիայում

ԵՐԵՎԱՆ,13ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, որի երգացանկում ներառված են դասական, ժամանակակից և ջազ ստեղծագործություններ, առաջին անգամ համերգներով հանդես կգա Ճապոնիայում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելովJapan Times-ը, ճապոնական շրջագայության ընթացքում երգչախումբը հանդես կգա16համերգներով, որոնցից որոշների համար տոմսերն արդեն իսկ սպառված են: Նրանք կկատարեն «Ave Verum Corpus»-ը և Ջորջ Գերշվինի «The Girl from Ipanema» և «In the Mood» հայտնի ստեղծագործությունները:

Երգչախմբում ներգրավված են 40 աղջիկներ` 11-18 տարիքային խմբից, ովքեր բոլորն էլ Երևանի երաժշտական դպրոցների սաներ են: Երգչախումբը հիմնադրվել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանի կողմից 1992թ.-ին: Իր պատմության ընթացքում երգչախումբը հանդես է եկել բազմաթիվ համերգներով աշխարհի տարբեր երկրներում և արժանացել բազմաթիվ մրցանակների:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում