«Շիրակ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի երկրորդ փուլ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի լիգայի խաղարկության առաջին փուլում երկու խաղերի արդյունքում Գյումրիի «Շիրակ»-ը հաղթահարեց Չեռնոգորիան ներկայացնող «Ռուդար»-ի արգելքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Գյումրիում կայացած խաղում թիմերի երկրորդ հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով, և նախորդ խաղում մեր թիմի տարած նվազագույն հաշվով հաղթանակի շնորհիվ «Շիրակ»-ը դուրս եկավ հաջորդ փուլ: Հանդիպման սկզբում հյուրերը կարողացան բացել հաշիվը. մեր թիմի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ թիմի առաջատար պաշտպան Հրայր Մկոյանը: Այս գոլից հետո գյումրեցիները չընկճվեցին և սկսեցին ձեռնարկել արագ գրոհներ, ինչի արդյունքում «Շիրակ»-ի լեգեոներներից Դամե Դիոպը դիպուկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Հանդիպման երկրորդ կեսն անցավ հանգիստ պայքարում: «Շիրակ»-ը կարող էր ևս երկու-երեք անգամ դառնալ գոլի հեղինակ, սակայն Լամին լի Յորոյի և Բեկոյի հարվածներից հետո իր թիմին փրկեց դարպասապահ Գորան Վուկլիշը:

Այսպիսով, Հայաստանի գավաթակիրը դուրս եկավ Եվրոպայի լիգայի խաղարկության հաջորդ փուլ, որտեղ հանդիպելու է իսրայելական «Բնեյ Յեհուդա»-ին: Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում