ՀՖՖ-ն դեռ ոչ մի պայմանավորվածություն չունի Հայաստան-Սիրիա խաղի վերաբերյալ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս պահի դրությամբ հերքում է Սիրիայի հետ ընկերական խաղի անցկացման մասին լուրերը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ ոչ մի պայմանավորվածություն չունի սիրիական կողմի հետ հոկտեմբերին ընկերական խաղի վերաբերյալ:
«Այս պահի դրությամբ մեզ ոչինչ հայտնի չէ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՖՖ մամլո խոսնակ Տիգրան Իսրայելյանը:
ԶԼՄ-ներում լուրեր էին հաղորդվում, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հոկտեմբերի 20-ին ընկերական հանդիպում կանցկացնի Սիրիայի թիմի հետ: