Սիրիայի ընդդիմությունն անհնար է համարում Ասադի հետ երկխոսությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ որեւէ երկխոսությունն անհնար է: Այս մասին հայտարարել է Սիրիայի ազգային խորհրդի ներկայացուցիչ Բասմա Կադմանին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նա նաեւ ավելացրել է, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հենց սկզբից խորհուրդը նշել էր, որ գործող համակարգի հետ որեւէ երկխոսություն չի կարող լինել. հնարավոր է լինեն բանակցություններ, թե ինչ ճանապարհով կարելի է անցնել նոր համակարգի:
Հուլիսի 11-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Սիրիայի կառավարությանը եւ ընդդիմադիր խմբավորումներին` երկխոսություն սկսել եւ որոշել իրենց երկրի ապագան: