Ֆուտբոլ

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Հանքավանի մարզաբազայում:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, տասնօրյա հավաքի ընթացքում նախատեսված է անցկացնել երկու ստուգողական հանդիպում: Հուլիսի 16-ին ժամը 12:00-ին հավաքականը կհանդիպի «Շիրակ-2»-ի, իսկ հուլիսի 20-ին, ժամը 12:00-ին կհանդիպի Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքականի հետ:

Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոման Սիմոնյանը հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝ դարպասապահներ` Անատոլի Այվազով, «Լոկոմոտիվ» Մոսկվա (Ռուսաստան)

Հովհաննես Նավասարդյան, «Իմպուլս», Էրիկ Հովհաննիսյան, «Միկա»:

Պաշտպաններ. Գագիկ Մաղաքյան, «Բանանց», Վահան Ադլոյան, «Բանանց», Հայկ Մարգարյան, «Փյունիկ», Ռուբեն Գրիգորյան, «Փյունիկ», Վարդան Խաչատրյան, «Բանանց», Նարեկ Պետրոսյան, «Բանանց», Ֆուրման Մելքոնյան, «Սևիլիա» (Իսպանիա), Խաչատուր Խաչատրյան, «Փյունիկ»: Կիսապաշտպաններ. Մուրադ Ասատրյան, «Փյունիկ», Արամ Քոչարյան, «Բանանց», Կարեն Եսայան, «Փյունիկ»,

Արամ Սարգսյան, «Բանանց», Ալիկ Առաքելյան, «Միկա», Նարեկ Ասլանյան, «Փյունիկ», Հովհաննես Փափազյան, «Փյունիկ», Միքայել Խաշմանյան, «Բանանց», Վլադիմիր Օհանյան, «Խիմկի» (Ռուսաստան): Հարձակվողներ. Նորայր Տիգրանյան, «Իմպուլս», Հայկ Ոսկանյան, «Իմպուլս», Էդուարդ Ավագյան, «Բանանց», Օրբելի Համբարձումյան, «Ուլիս»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում