Արտակ Եդիգարյանն այսուհետ կկրի «Մետալուրգ»-ի մարզաշապիկը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արտակ Եդիգարյանըպաշտոնապես դարձել է Դոնեցկի «Մետալուրգ» ակումբի ֆուտբոլիստ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է իր հինգ նոր ֆուտբոլիստներին, այդ թվում`Արտակ Եդիգարյանին:

«Մենք պատրաստ ենք նոր մրցաշրջանին, ինչպես հին, այնպես էլ նոր ֆուտբոլիստների հետ»,-ասել է ակումբի մարզական տնօրեն Վարդան Իսրայելյանը:

Եդիգարյանի հետ Դոնեցկ էր մեկնել նաեւ «Փյունիկ»-ի մեկ այլ ֆուտբոլիստ` Դավիթ Մանոյանը, ով այնուհետեւ մեկնել է Գերմանիա` Կրասնոդարը ներկայացնող «Կուբան»-ի հետ ուսումնամարզական հավաք անցկացնելու համար:

Հայերեն