Երեւանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային 9-րդ կինոփառատոնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան մշակութային կարեւորագույնմիջոցառման մեկնարկը տրված է. հուլիսի 8-ին Երեւանում բացվեց«Ոսկե ծիրան» միջազգային 9-րդ կինոփառատոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնի բացմանը ներկա էին համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորներ, քննադատներ, մշակութային, հասարակական գործիչներ, ովքեր Հայաստան ենեկել` մասնակից դառնալու երեւանյան կինոտոնին:

Փառատոնի բացումն ազդարարվեց Համո Բեկնազարյանի` Հայաստանում նկարահանած երրորդ ֆիլմով` «Շոր եւ Շորշոր» կատակերգությամբ: Ֆիլմում կարճահասակ Շորի (Համբարձում Խաչատրյան) եւ բարձրահասակ Շորշորի (Արամ Ամիրբեկյան)` անհավանական արկածներում աներեւակայելի սրամտությամբ ծաղրվում է գյուղացիական սնոտիապաշտությունը: Մեկը խարդախ, մյուսը` ծույլ, մեկը կարճլիկ, մյուսը` բարձրահասակ: Կատակերգության հիմքում ընկած է նախահեղափոխական շրջանի հայ կատակերգակ Մուշեղ Բագրատունու պատմվածքը, որը գրվել էր շատ ավելի վաղ, քան էկրանին կհայտնվեր դանիացի կատակերգական զույգը` Պատն ու Պատաշոնը: Ֆիլմը նկարահանվել էր շատ կարճ ժամանակամիջոցում` գրեթե մեկ ամսում եւ նվազագույն ծախսերով: Նկարահանումները կատարվել էին Բեկնազարյանների կալվածքում: Սկզբում ֆիլմին վերաբերվում էին որպես ռեժիսորի կատակի, իսկ հետո այն դարձավ արվեստաբանական վերլուծությունների առիթ: Ռեժիսորն իր հուշերում ֆիլմը համարել էր իր ապօրինի դուստրը: Թարմություն, նոր խոսք, կինոարվեստի լեզուն բացահայտելու դասընթացներ եւ հաճելի ժամանց:

«Ոսկե ծիրան»-ը կինոերկրպագուներին դարձյալ նոր ասելիքով է ներկայանում: Հենց միջոցառման մեկնարկի օրը փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը հանձնեց «Ոսկե ծիրան»-ի ամենահեղինակավոր պարգեւը` «Փարաջանովյան թալլեր»-ը. այս անգամ երջանիկների թվում էին իսպանացի կինոռեժիսոր Վիկտոր Էրիսեն եւ վրաց ռեժիսոր Էլդար Շենգելայան:

Կինոփառատոնը կշարունակվի մինչեւ հուլիսի 15-ը: Մեկ շաբաթվա ընթացքում կինոսերները հնարավորություն կուենան դիտելու հարյուրավոր ֆիլմեր, ներկա գտնվելու կինոդասընթացների, վարպետության դասերի, բազմազան միջոցառումների: Փառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Հայերեն Русский

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի