1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարզ է դարձել ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի օլիմպիական կազմը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հավաքականի երեք պրոֆեսիանալ ֆուտբոլիստների ցուցակում ընտրանու գլխավոր մարզիչ Մանո Մենենդես ընդգրկել է «Ռեալ»-ի, «Միլան»-ի եւ «Չելսի»-ի ֆուտբոլիստներին: Աշխարհի պենտակամպեոնները Լոնդոն կմեկնեն հետեւյալ կազմով. դարպասապահ`Ռաֆայել Կաբրան «Սանթոս», Նետու «Ֆիորենտինա», պաշտպաններ` Տիագու Սիլվա «Միլան», Ռաֆայել «Մանչեստեր Յունայթեդ», Դանիլո «Պորտու», Բրունո Ուվինի «Սան-Պաուլո», Ժուան «Ինտեր», Ալեքս Սանդրո «Պորտու», Մարսելո «Ռեալ», կիսապաշտպաններ` Սանդրո «Տոտենհեմ», Ռոմուլո «Սպարտակ», Հանսո «Սանթոս», Օսկար «Ինտերնաթիոնալ», Լուկաշ Մոուլո «Սան-Պաուլո», հարձակվողներ` Նեյմար «Սանթոս», Լեոնարդո Դամիան «Ինտերնաթիոնալ», Ալեսանդրո Պատո «Միլան», Հալկ «Պորտու»:
Ֆուտբոլի օլիմպիական մրցարաշարը մեկնարկելու է հուլիսի 25-ից եւ կավարտվի օգոստոսի 11-ին: