ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հոմս քաղաքում գրեթե երկու ամիս առաջ սիրիական զինյալների կողմից գրավված հայկական դպրոցը եւ եկեղեցին շարունակում է մնալ նրանց հսկողության տակ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը, Հոմսի հայ համայնքի նախաձեռնությամբ եւ նրանց ջանքերով հաջողվել է գրաված եկեղեցուց եւ դպրոցից դուրս բերել եկեղեցական տոմարը եւ դպրոցական արխիվը: Տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ զինյալները բնակվում են եկեղեցու առաջին հարկում, իսկ բուն եկեղեցին այժմ փակ է:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ զինյալները գրավել են Հոմսի հայկական համայնքին պատկանող «Իսահակյան» անունը կրող հայկական դպրոցը եւ եկեղեցին, որը թալանվելուց հետո զինված ապստամբների համար ծառայում է որպես հիվանդանոց, հյուրանոց կամ հանգստավայր: