Միջազգային

Ռուսաստանը եւ Չինաստանը պետք Է պատասխանատվություն կրեն Ասադին աջակցելու համար. Քլինթոն

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը եւ Չինաստանը պետք Է պատասխանատվություն կրեն Ասադին աջակցելու համար. Քլինթոն

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հուլիսի 6-ին կոչ Է արել Ռուսաստանին եւ Չինաստանին՝ դադարեցնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին ցուցբերվող աջակցությունը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը:

Ելույթ ունենալով «Սիրիայի բարեկամների խմբի» Փարիզում ընթացող խորհրդաժողովում, Քլինթոնը նաեւ նշել Է, որ Մոսկվան եւ Պեկինը «պետք Է պատասխանատվություն կրեն» Դամասկոսին աջակցելու համար:

Բացի այդ, ԱՄՆ-ի պետքարտուղարը վերստին կոչ Է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պատժամիջոցներ սահմանել Սիրիայի դեմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում