1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանը որոշել է հեռանալ իր պաշտոնից:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ֆրանսիական ԶԼՄ-ները գրում են` Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան նոր պայմանագիր է առաջարկել Բլանին, սակայն վերջինս հրաժարվել է երկարացնելպայմանագիրը:
«Ափսոս, որ նա հեռանում է, Ֆրանսիայի հավաքականը նրա գլխավորության ժամանակ սկսել էր լավ արդյունք ցույց տալ: Իմ կարծիքով` Բլանի արժանի հետեւորդ կարելի է համարել Դիդե Դեշամին»,-ասել է ազգությամբ ֆրանսիացի ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:
Եվրո 2012-ում Ֆրանսիայի հավաքականը Լորան Բլանի գլխավորությամբ հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց այժմյան չեմպիոններին` Իսպանիայի հավաքականին: Բլանը Ֆրանսիաի ընտրանու գլխավոր մարզիչն է 2010 թվականից: