Ֆրանսիայի հետ նոր էջ բացելը Թուրքիայի համար հեշտ չի լինի. Մեհմեդ Ալի Բիրանդ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք քաղաքական վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը գտնում է, որ Թուրքիայի համար բոլորովին էլ հեշտ չի լինելու նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի օրոք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման պատճառով փչացած հարաբերությունները վերականգնելու համար Ֆրանսիայի նոր իշխանության հետ նոր էջ բացելու գործում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բիրանդը հայտնում է թուրքական «Միլիեթ» թերթում հրապարակած հոդվածում:

«Ֆրանսուա Օլանդի` Ֆրանսիայի նախագահ ընտրվելուց անմիջապես հետո Թուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանն ու նախագահ Աբդուլլա Գյուլը հայտարարեցին, որ նոր էջ են բացում Փարիզի հետո հարաբերություններում: Թուրքիայի ղեկավարները գտնում են, որ Թուրքիայի` Եվրոպայում տեղի հարցում Օլանդը Սարկոզիի նման չի մտածում եւ պաշտպանում է թուրք-ֆրանսիական հարաբերությունների զարգացումը: Օլանդը դեմ չէ նաեւ երկարաժամկետ հեռանկարում Թուրքիայի` Եվրամիությանը լիիրավ անդամակցությանը: Օլանդը դեռեւս հանդես չի եկել Թուրքիային դեմ որեւէ հայտարարությամբ: Սակայն, Օլանդի հետ կապված շատ կարեւոր մի հարց կա: Դա Հայոց ցեղասպանության պնդումն է: Օլանդը երկար տարիներ Հայոց ցեղասպանության իրողությանը հավատացած քաղաքական գործիչ է, եւ թուրք իրավասուների հետ իր հանդիպումներում երբեք չի թաքցրել այդ դիրքորոշումը: Թուրքիայի ղեկավարությունը պետք է նկատի ունենա, որ նոր էջ բացելու ժամանակ այս իրողությունը չպետք է անտեսի, որպեսզի հետո կրկին հայտարարի, թե Ֆրանսիան «դավաճանեց թուրքերին»: 2015 թ-ը մոտենալու հետ, այս գործն այնքան էլ հեշտ լի լինելու: Այդ ժամանակ Թուրքիան կամ պետք է ձեւացնի, թե ոչինչ էլ չի պատահել, կամ էլ` կրկին վերադառնա նախկին օրերին», -գրում է Բիրանդը:

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները