1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հնարավոր է գլխավորի Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Eurosport.ru կայքը, Ռուսաստանի հավաքականին այժմ մարզում է Ալեքսանդր Բորոդյուկը, ով թիմին նախապատրաստում է Կոտ դ' Իվուարի հավաքականի դեմ առաջիկա ընկերական խաղին:
Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի ֆուտբոլի միությունը քննարկում է նաեւ Ֆաբիո Կապելոյի` Ռուսաստանի հավաքականը գլխավորելու առաջարկի հնարավորությունը:
Իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն գլխավորել է Անգլիայի ազգային ընտրանին, ակումբային կարիերան անցկացրել է «Միլան»-ում, «Յուվենտուս»-ում, «Ռոմա»-ում: 2006-2007թ.թ. խաղաշրջաններում գլխավորել է նաեւ Մադրիդի «Ռեալ»-ը: