Պաչաջյանը հեռացել է «Սանատ Նավթ»-ից եւ նոր ակումբ է փնտրում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամ Լեւոն Պաչաջյանը հեռացել է իրանական «Սանատ Նավթ» ակումբից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Լեւոնն այժմ գտնվում է Երեւանում: Կիսապաշտպանը չցանկացավ մեկնաբանել հեռանալու պատճառը, սակայն վստահորեն ասաց, որ ցանկություն չունի կրկին վերադառնալու Իրան:

«Հիմա սպասում եմ նոր առաջարկների: Ոչինչ հստակ ասել չեմ կարող»,-նշեց Պաչաջյանը:

Կիսապաշտպանն իրանական ակումբում հանդես էր գալիս 2009 թվականից, իսկ պայմանագիրը կնքված է եղել մինչեւ 2013 թվականը:

Հայերեն