Եվրոպայի չեմպիոնները կրկին եզրափակչում են.ՖՈՏՈՇԱՐՔ.ՏԵՍԱՆՅՈՒԹ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրո -2012-ի առաջին կիսաեզրափակչի համառ պայքարում ընթացող խաղում հաղթական ուղեգիրը նվաճեց Իսպանիայի ընտրանին:

Այս հանդիպմանը սպասում էին ոչ միայն մրցող թիմերը եւ նրանց հազարավոր երկրպագուները, այլեւ աշխարհի միլիոնավոր ֆուտբոլասերներ: Խաղի մեկնարկից առաջ թիմերի ավագները իրենց խոսքն ասացին: Նրանք բարձրաձայնեցին, որ հարգում են աշխարհի բոլոր ազգերին, սիրում են ֆուտբոլը: Եւ նրանց խոսքը հնչեց որպես կոչ` ընդդեմ ռասսայական խտրականության: Առաջին խաղակեսն Իսպանիայի հավաքական սկսեց իր ավանդական դիրքային գրոհներով, ցանկանալով մոտենալ Պորտուգալայի տուգանային հրապարակին:

Այդպիսի մի պահին Ինիեստայի հաջող փոխանցումը կարող էր առաջինը փոփոխություն մտցնել խաղի մեջ, բայց չստացվեց :Անհաջողությամբ պսակվեց նաեւ Ռոնալդուի առաջին տուգանային հարվածը, որն իրենց վրա վերցրին իսպանացի պաշտպանները:

Հարձակման արագությամբ եւ ակտիվությամբ պորտուգալացիները առաջին գծում էին, բայց վերջին պահին թույլ տված վրիպումները հաջողություն չէին բերում նրանց: Ամբողջ առաջին կեսի ընթացքում երկու թիմերը հավասար պայքարում էին արդյունքի հասնելու նպատակով: Լարվածությամբ ընթացող առաջին խաղակեսն ավարտվեց 0-0 հաշվով:

Երկրորդ խաղակեսը կարծես առաջինի շարունակությունը լիներ: Դիրքային եւ տարածքային առավելությունը իսպանացիների կողմն էր, բայց վտանգավոր գրոհները կազմակերպում էին պորտուգալացիները: Կրքերը սկսեցին բորբոքվել, եւ իր արագության մեջ հանդիպումը ավելի կոպիտ էր դառնում: Մրցավարը սկսեց դեղին քարտեր շռայլել` փորձելով հանդարտեցնել խաղը:

Երկուստեք կատարվող տուգանային հարվածները կեսճամփին էին մնում` սխալ փոխանցումների պատճառով: Հանդիպման տեմպը խաղակեսի միջնամասում արդեն ընկել էր, քանի որ երկու թիմերն էլ ավելի զգուշավորությամբ էին մոտենում յուրաքանչյուր հակագրոհի: Խաղի հիմնական ժամանակը երկու թիմերին էլ ոչինչ չտվեց, եւ հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակի առաջին կեսում ավելի տպավորիչ էին իսպանացիների գրոհները: Հանդիպման երկրորդ 15 րոպեները եւս շարունակվեցին Եվրոպայի չեմպիոնների գրոհներով, սակայն` անարդյունք: Խաղի հաղթողին որոշեցին 11 մետրանոց հարվածները: Իսպանացիներից հետխաղյա 11 մետրանոց հարվածներն անվրեպ իրացրեցին` Անդրես Ինիեստան, Պիկեն, Սերխիո Ռամոսը եւ Ֆաբրեգասը, իսկ Պորտուգալիայից`Պեպեն եւ Նանին. 0-0 ( 4-2 ) : Եվրո-2012-ի եզրափակչի առաջին բաղձալի ուղեգիրը նվաճեց հենց Իսպանիայի հավաքականը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ եզրափակչի հաջորդ ուղեգիրը կվիճարկեն Գերմանիայի եւ Իտալիայի հավաքականները` հունիսի 28-ին:

Իսպանիա- Պորտուգալիա

7 Անկյուն 6

4 Դեղին 5

0 Կարմիր 0

Հայերեն

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո