Պլատինին դժգոհ է ՖԻՖԱ-ի որոշումներից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Ֆուտբոլի ասոցիացիաներիմիության նախագահ Միշել Պլատինին դժգոհություն է հայտնել ՖԻՖԱ-ի որոշումներից:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, գերմանական ԶԼՄ-ները գրում են, որ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին դեմ է արտահայտվել ՖԻՖԱ-ի կողմից առաջարկվող ֆուտբոլային գոլերը մեխանիկորեն հաշվող սարքի ներմուծմանը:

«Ես բացարձակապես դեմ եմ նրան, որ մրցավարը նստի մոնիտորի առաջ եւ խորհուրդներ տա: Իրականում ես դեմ եմ տեղեկատվական տեխնոլոգիաների` ֆուտբոլ ներթափանցելուն»,-ասել է Պլատինին:

Եվրո-2012-ին խմբային փուլի Ուկրաինա-Անգլիա խաղի ժամանակ ուկրաինացիներին հաջողվեց գրավել բրիտանացիների դարպասը, սակայն եզրային մրցավարը չարձանագրեց դարպասի գրավումը: Անգլիացիներն առավելության հասնելով նվազագույն` 1-0 հաշվով, նվաճեցին «փլեյ օֆ»-ի ուղեգիր:

Հայերեն

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը