Քաղաքականություն

ՀԱԿ հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորմանը

2 րոպեի ընթերցում

ՀԱԿ հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հունիսի 26-ին կայացած հանրահավաքում, իր ձևակերպմամբ «մի կողմ թողած ելույթն» անդրադարձավ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի քննարկմանը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս համատեքստում ՀԱԿ առաջնորդն առանձնակի ուշադրություն դարձրեց հունիսի 18-ին Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում հրապարակված Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների՝ Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված չորրորդ համատեղ հայտարարությանը:

«Իմ կարծիքով, այս հայտարարությունը ճիշտ չընկալվեց Հայաստանի քաղաքական շրջանակների, վերլուծաբանների եւ լրագրողների կողմից` դիտվելով որպես լուրջ հետեւանքներ չենթադրող հերթական բովանդակազուրկ մի փաստաթուղթ։ Ես կտրականապես դեմ եմ այս գնահատականին, որովհետեւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարությունը իր դարձվածաբանությամբ (ֆրազեոլոգիայով) էապես տարբերվում է նախորդ երեք հայտարարություններից»,- նշեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այս համատեքստում ՀՀ առաջին նախագահը համեմատականներ անցկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների մյուս հայտարարությունների` Լ Ակվիլայի, Մուսկոկայի և Դովիլի հայտարարությունների հետ:

Անդրադառնալով ներքին քաղաքական խնդիրներին` Լևոն Տեր-Պետրոսյանը դրական գնահատեց նոր ձևավորված կառավարության ծրագրի շուրջ ծավալված քննարկումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում