Իսպանացիների եւ պորտուգալացիների հանդիպումը սպասարկելու Է թուրք մրցավարը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրո-2012 ֆուտբոլի առաջնության հունիսի 27-ին կայանալիք Իսպանիա-Պորտուգալիա կիսեազրափակիչ հանդիպումը վարելու Է թուրք մրցավար Գյունեթ Չաքիրը: Հաջորդ օրը կայանալիք մյուս կիսաեզրափակչի` Գերմանիա- Իտալիա խաղի գլխավոր մրցավար է նշանակվել ֆրանսիացի մրցավար Ստեֆան Լանուան:

Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Եվրոպայի ֆուտբոլի միության տեղեկագրությունը:

Ստեֆան Լանուան սպասարկել է Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի Ռուսաստան-Հայաստան հանդիպումը, որը տեղի էր ունեցել անցած տարի Սանկտ Պետերբուրգում եւ ավարտվել էր Ռուսաստանի ընտրանու հաղթանակով:

Հայերեն