1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկությունում Դոնեցկի «Մետալուրգ»-ը, որի կազմում հանդես են գալիս ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպաններ Գևորգ Ղազարյանը և Կառլեն Մկրտչյանը, մրցելու է բոսնիական «Բորաց»-ի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, «Մետալուրգ»-ը մրցաշարին մասնակցելու է երկրորդ փուլից, որի հանդիպումները կկայանան հուլիսի 19-ին և 26-ին:
«Մետալուրգ»-ում ներկայում փորձաշրջան են անցնում Երևանի «Փյունիկ»-ի կիսապաշտպաններ Արտակ Եդիգարյանը և Դավիթ Մանոյանը: