1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի ազգային ընտրանու անդամ Բաստիան Շվայնշտայգերը հնարավոր է բաց թողնի Եվրո 2012-ի կիսաեզրափակիչը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, ֆուտբոլիստն առաջիկա խաղը կարող էբաց թողնել ծնկի ցավի պատճառով:«Անկեղծ ասած, ծունկս ինձ անհանգստացնում է: Վերականգման համար ինձ հանգիստ է պետք, բայց հուսով եմ, որ մենք դեռ երկու հանդիպում էլ կանցկացնենք: Այդ ժամանակ միայն կսկսեմ բուժումը»,-ասել է Շվայնշտայգերը:
Գերմանական «Բավարիա»-ի կիսապաշտպանը Գերմանիայի ընտրանու անցկացրած չորս խաղերից մասնակցել է երեքին` ընդգրկվելով մեկնարկային կազմում:
Գերմանացիները Եվրոպայի ընթացիկ առաջնության քառորդ եզրափակչում 4-2 հաշվովհաղթեցին հույներին եւ նվաճեցին կիսաեզրափակչի ուղեգիր, որտեղ Եվրոպայի եռակի չեմպիոններն ուժերը կչափեն Իտալիային հավաքականի հետ: