Վիտալի Մուտկոն հակադարձում է Վերհեյենին` ՌԴ ընտրանու անհաջողությունը կապելով վատ ֆիզպատրաստվածության հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն կիսվել է Եվրո-2012-ում Ռուսաստանի հավաքականից ստացած իր տպավորություններով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' «Ռոսիա-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում Մուտկոն նշել է. «Դեռ Լեհաստանի հետ խաղից կար անհաջողության մեկ պատճառ` մեր հավաքականի ֆիզիկական վատ պատրաստավածությունը: Այստեղ կան շատ պատճառներ` Ռուսաստանի առաջնության «աշուն-գարուն» համակարգին անցումը և այլն: Տղաները հոգնած էին և ֆիզիկապես պատրաստ չէին:

Երկրորդը մարզչական աշխատանքն ու կազմակերչական ողջ պրոցեսն է: Մարզիչները չկարողացան տրամադրել թիմին: Մարզչից շատ բան է կախված»,- ասել է Մուտկոն' անդրադառնալով ՌԴ ընտրանու' Եվրո-2012-ի խմբային փուլից դուրս մնալուն:

Հոլանդացի ֆիզպատրաստականության մարզիչ Ռայմոնդ Վերհեյենը, ով ներկայում աշխատում է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում և Եվրոպայի առաջնության ժամանակ հեռախոսով կազմակերպում էր Ռուսաստանի ընտրանու ֆիզիկական պատրաստականության աշխատանքները, պատասխանելով Լեհաստանի հետ խաղում ռուս ֆուտբոլիստների անբավարար ֆիզպատրասատվածության վերաբերյալ հարցին' այն ծիծաղելի էր համարել: «Ֆիզիկակա՞նը: Ծիծաղելի կլինի ասել, որ Ռուսաստանի հավաքականին չհերիքեց «ֆիզիկականը»: Համաձայն ե՞ք, որ Իտալիայի և Չեխիայի դեմ թիմի մոտ ոչ մի պայմանով խնդիր չեղավ: Ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը չէր կարող այդքան վատանալ ընդամենը մի քանի օր անց: Իսկ հիմա, կպատմեմ թե ինչ է եղել: Իտալիան և Չեխիան Ռուսաստանի հավաքականի համար շատ ազատ գոտիներ թողեցին: Այդպիսի մրցակիցների դեմ ձեր հավաքականը շատ լավ է խաղում: Այս թիմը կարողանում է օգտագործել խաղադաշտի ազատ տարածությունները: Բայց հենց Ռուսաստանի հավաքականին զրկում են օդից, խնդիրներ են առաջանում: Լեհաստանի դեմ խաղում ամեն բան նորմալ էր ընթանում մինչ այն պահը, երբ լեհերը խփեցին պատասխան գնդակը»,- ասել էր հոլանդացի մասնագետը:

Հայերեն

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը