1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ իր թիմն այնքան ներուժ ունի, որ կարող է եզրափակիչդուրս գալու:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, Eurosport.de կայքը գրում է, որ Չեխիայի հետ քառորդ եզրափակչից հետո հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ Ռոնալդուն ասել է, որ իր համար կարեւոր չէ, թե ում հետ Պորտուգալիան կխաղակիսաեզրափակչում:
«Մենք հրաշալի խաղացինք եւ հասանք ցանկալի արդյունքի: Չենք հանձնվելու, եւ ինչու ոչ, կարող ենք նաեւ եզրափակիչ հասնել»,-ասել Ռոնալդուն:
Եվրո 2012 Պորտուգալիային ընտրանին ընդգրկված էր «Մահվան խմբում»` Գերմանիայի, Նիդեռլանդների եւ Դանիայի հետ միասին: Սակայն Պաուլո Բենտուի սաներին հաջողվեց երկրորդ տեղով դուրս գալ խմբից, իսկ քառորդ եզրափակչում նվազագույն` 0-1 հաշվով առավելության հասնել չեխերին նկատմամբ: