Ֆուտբոլ

Կայացավ ֆուտբոլի վետերանների Հայաստան-Ռուսաստան ընկերական հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Կայացավ ֆուտբոլի վետերանների Հայաստան-Ռուսաստան ընկերական հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Էդուարդ Մարկարովի ծննդյան 70-ամյակին նվիրված ընկերական հանդիպումը` Հայաստանի եւ Ռուսաստանի ֆուտբոլային վետերանների միջեւ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, խաղի մեկնարկից առաջ Մարկարովը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից արժանացավ պատվոգրի` հայկական ֆուտբոլում ներդրած մեծ ավանդի համար:

Հետո հերթն արդեն ֆուտբոլային խաղինն էր: Խաղը մեկնարկեց խորհրդանշական հարվածով` ավագ Մարկարովը գնդակ փոխանցեց կրտսեր Մարկարովին:

Ամեն ինչ ինչպես հին ու բարի ժամանակներում էր. ավագի թեւկապով Զանազանյանն էր, դարպասին` Ալյոշա Աբրահամյանը, իսկ հարձակման կրակագծում հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկը` Էդուարդ Մարկարովը:

Ինչպես եւ սպասվում էր, հանդիպումը լի էր գոլերով: 7-7 ավարտված այս խաղում իր տոնական գոլը խփեց նաեւ «Արարատ 73» լավագույն ռմբարկուներից մեկը եւ օրվա հոբելյարը` Էդուարդ Մարկարովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում