Ֆուտբոլ

Հայաստանի եւ Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների ընկերական հանդիպումը նվիրված է Մարկարովի հոբելյանին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի եւ Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների ընկերական հանդիպումը նվիրված է Մարկարովի հոբելյանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտումհունիսի 20-ին, ժամը 17:00-ին Հայաստանի և Ռուսաստանի վետերան ֆուտբոլիստների միջևտեղի կունենաընկերական հանդիպում` նվիրված հայկական ֆուտբոլի լեգենդ Էդուարդ Մարկարովի ծննդյան 70-ամյակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, Հայաստանի վետերանների ընտրանու կազմում հանդես կգան Ալյոշա Աբրահամյանը, Էդուարդ Մարկարովը, Հովհաննես Զանազանյանը, Նորիկ Մեսրոպյանը, Արկադի Անդրեասյանը, Սերգեյ Պողոսյանը, Նիկոլայ Ղազարյանը, Արմեն Պետիկյանը, Սարգիս Հովհաննիսյանը, Երվանդ Կրբաշյանը, Ռաֆայել Գալստյանը, Բաբկեն Մելիքյանը, Սամվել Պողոսյանը, Արամ Ոսկանյանը, Կարեն Դոխոյանը, Էդուարդ Վերանյանը, Տիգրան Եսայանը և Մուրադ Անգթյանը:

Ռուսաստանի հավաքականի վետերանների թիմում ընդգրկվել են անցյալում հայտնի ֆուտոբլիստներին Վալերի Նովիկովը, Սերգեյ Գորլուկովիչը, Յուրի Կովտունը, Ֆյոդոր Չերենկովը, Սերգեյ Կիրյակովը, Ալեքսանդր Միրզոյանը, Դմիտրի Կուզնեցովը, Վալերի Շմարովը, Ալբերտ Սարգսյանը, Բորիս Պոզդնյակովը և ուրիշներ: Հանդիպումը կվարեն ճանաչված հաղորդավարներ Համլետ Ղուշչյանը և Գեորգի Չերդանցևը:

Ֆուտբոլասերների համար մուտքն ազատ է:

Հայկական ֆուտբոլի լեգենդ Էդուարդ Մարկարովը հունիսի 20-ին տոնում է ծննդյան 70- ամյակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում