Ֆրանսիան պարտվելով անցավ հաջորդ փուլ. ՖՈՏՈՇԱՐՔ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրո 2012»-ի D խմբի Շվեդիա-Ֆրանսիա խաղը կայացավ Կիեւի «Օլիմպիական» մարզադաշտում:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, նախորդ խաղերից հետո ավելի հուսալի դիրքում գտնվող Ֆրանսիայի հավաքականը, վերջին խաղում կորցնելու ոչինչ չունենալով, հանդարտ եւ վստահ մտավ մարզադաշտ: Շվեդիայի ընտրանու համար հրաժեշտի այս խաղը միայն երկրպագուներին գեղեցիկ խաղով հիացնելու, իրենց վարպետությունը ցուցադրելու ցանկություն ուներ:

Բարձրահասակ շվեդները ցուցադրեցին «երկրորդ հարկի» իրենց առավելությունը, եւ ֆրանսիացիների դարպասին առաջին վտանգավոր պահը եղավ գլխի հարվածով: Հաղթելու բուռն ցանկությամբ խաղադաշտ մտած շվեդները ավելի հաճախ էին անհանգստացնում Ֆրանսիայի ընտրանու դարպասապահին:

Գրոհների հաջողությունը զուգահեռաբար փոխանցվում էր մրցող թիմերին, եւ խաղն էլ ընթանում էր հավասար պայքարում: Պայքարը հանգիստ տպավորություն էր թողնում, և քառորդ եզրափակիչ դուրս գալու լարվածությունը տեսանելի չէր: Առաջին կեսի վերջին րոպեներին անկյունայինից արված փոխանցումը կարող էր հաջողություն բերել Եվրոպայի նախկին չեմպիոններին, բայց չստացվեց:

Երկրորդ խաղակեսում ֆրանսիացիներն ակտիվացրին իրենց խաղը, բայց հանդիպման հաշիվը բացեցին մրցակիցները: 54-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը խփեց Եվրոպայի ընթացիկ առաջնության լավագույն գոլերից մեկը: Շվեդ ֆուտբոլիստները կարծես խաղում էին նախորդ պարտությունների բացը լրացնելու համար:

Նրանք ոչ միայն սուր հակագրոհներ էին կազմակերպում, այլ նաեւ հրաշալի «շվեդական պաշտպանություն» էին իրականացնում, եւ անխոցելի էին պահում իրենց դարպասը: Հանդիպման վերջին րոպեներին ֆրանսիացիների շտապողականությունն ավելի շատ սխալների էր հանգեցնում: Արդյունքն եղավ այն, որ ավելացված ժամանակում շվեդները եւս մեկ անգամ գնդակն ուղարկեցին մրցակցի դարպասը:

Խաղն ավարտվեց 2-0 հաշվով: Եվ շվեդ ֆուտբոլիստները հրաժեշտի գեղեցիկ խաղով թողեցին «Եվրո 2012»-ը:Ֆրանսիայի ընտրանին 4 միավորով ¼ եզրափակչում է: Քառորդ եզրափակչում նրանց մրցակիցը Իսպանիայի հավաքականն է:

Շվեդիա Ֆրանսիա

2 Անկյուն 8

2 Դեղին 1

0 Կարմիր 0

Հայերեն

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

Կինոարտադրող լինելուս միակ պատճառն այն է, որ հայ եմ. Սև Օհանյան

Ինքնաբուժությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան հենց վարակը. ինֆեկցիոնիստ Վիգեն Ասոյանը՝ ամռանը առողջությունը պահպանելու և վարակներից խուսափելու մասին