Անգլիացիները առաջին տեղով դուրս եկան հաջորդ փուլ. ՖՈՏՈՇԱՐՔ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երրորդ շրջանի D խմբում միմյանց հետ ուժերը չափեցին Անգլիայի եւ Ուկրաինայի հավաքականները:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, այս խաղում եթե անգլիացիների համար բավարար էր անգամ ոչ-ոքին, ապա տանտերերին «փլեյ օֆ» դուրս գալու համար միայն ու միայն հաղթանակ էր հարկավոր: Հանդիպման սկիզբը ոչ այնքան տեմպային ու տպավորիչ էր: Թիմերը հաջորդաբար փոխադարձ գրոհներ էին կազմակերպում` գնդակը միմյանց փոխանցելով:

Տանտերերի հաղթելու վճռականությունը կամաց-կամաց ուժեղացնում էր ճնշումը անգլիացիների վրա: Որոշ ժամանակ նրանց առավելությունը նույնիսկ ակնառու էր: Հանդիպման միջնամասում երկու կողմերն ամեն ինչ անում էին` առաջինը բացելու խաղի հաշիվը, սակայն երկու դարպասներն էլ շարունակում էին անառիկ մնալ:

Առաջին խաղակեսի 40 րոպեներից հետո միայն խաղային իրավիճակին տիրեցին անգլիացիները: Այնուամենայնիվ, դարպասի գրավում չարձանագրվեց` 0-0:

Երկրորդ կեսում անգլիացիները շարունակեցին խաղի առավելությունը պահել իրենց ձեռքում: Բաց թողնելով մեկնարկային երկու հանդիպումները` անգլիացիների առաջատար Ուեյն Ռունին հանդիպման 48-րդ րոպեին առաջ մղեց բրիտանացիներին (1-0):

Ուկրաինացիները սեփական դարպասն ընդունած գնդակից հետո նետվեցին կորցրածը ետ բերելու, սակայն անգլիացիները կարողանում էին գերազանց պաշտպանվել: Բախտը կարծես երես էր թեքել տանտերերից, Դեւիչի հարվածից հետո գնդակն արդեն հատել էր դարպասային գիծը, սակայն վրա հասած Ջոն Տերին հուժկու հարվածով դուրս հանեց այն, իսկ դարպասային մրցավարը դարպասի գրավում չարձանագրեց:

Պահպանելով նվազագույն` 1-0 հաշիվը, անգլիացիներն ապահովեցին խմբում առաջատարի դիրքը, եւ վաստակած 7 միավորով նվաճեցին ¼ եզրափակչի ուղեգիրը: «Փլեյ օֆ»-ում անգլիացիները կմրցեն Իտալիայի ընտրանու հետ:

Անգլիա Ուկրաինա

6 Անկյուն 10

2 Դեղին 3

0 Կարմիր 0

Հայերեն

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

Կինոարտադրող լինելուս միակ պատճառն այն է, որ հայ եմ. Սև Օհանյան

Ինքնաբուժությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան հենց վարակը. ինֆեկցիոնիստ Վիգեն Ասոյանը՝ ամռանը առողջությունը պահպանելու և վարակներից խուսափելու մասին