1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի ոստիկանությունը փնտրում Է հունիսի 18-ին Տորոնտոյիսրճարանում Եվրո-2012-ի խաղերից մեկի ցուցադրման ընթացքում սպանություն կատարած հանցագործին: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրել են մարզական լրագրողների միջազգային ասոցիացիայից:Եվրո-2012-ի ենթախմբային մրցաշարի 3-րդ փուլի Իտալիա-Իռլանդիա հանդիպման ցուցադրման ժամանակ անհայտ զինված անձը մտել Է սրճարան եւ կրակ Է բացել հաճախորդների վրա, որի արդյունքում մի մարդ սպանվել Է,եւս մեկը վիրավորվել:Կանադայի իրավապահները բոլոր միջոցները ձեռնարկել են հանցագործին հայտնաբերելու համար: