Ուկրաինային օգնեցին տան պատերը. Ուկրաինա Շվեդիա 2- 1

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրո 2012-ի D խմբի առաջին շրջանի վերջին հանդիպումը կայացավ Կիեւի «Օլիմպիական» մարզադաշտում: Տանտերը` Ուկրաինայի ազգային ընտրանին, ուժերը չափեց Շվեդիայի հավաքականի հետ:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, խաղը բուռն մեկնարկ ունեցավ: Երկու թիմերն էլ փորձում էին ցուցադրել հաղթելու իրենց վճռականությունը և խաղում էին «առաջինե համարով: Սակայն, խաղի սկզբնամասում ավելի վտանգավոր էին ստացվում շվեդների գրոհները:Կիեւի 70 000 մարզադաշտը ցնցվեց, երբ դարպասապահի աջ կողմում միայնակ հայտնված Անդրեյ Շեվչենկոն չկարողացավ ճշգրիտ հարվածել: Ոգևորված հանդիսականների բուռն երկրպագությունից, ուկրաինացիները սկսեցին վերահսկել խաղի ընթացքը: Առաջին կեսի ավարտին խաղն ավելի լարված բնույթ ստացավ: Այնուամենայնիվ, դարպասներին ուղղված գնդակներն այդպես էլ չհայտնվեցին ցանցում: Առաջին կեսն ավարտվեց առանց գոլերի:Երկրորդ խաղակեսը սկսվեց շվեդների գրոհներով եւ հանդիպման 51-րդ րոպեին ուկրաինացիների տուգանային հրապարակում հայտնված Զլատան Իբրահիմովիչը բացեց հանդիպման հաշիվը:Ուկրաինայի ընտրանի, առաջին իսկ հակագրոհի ժամանակ վերականգնեց հաշվի հավասարությունը: Օդային փոխանցումը գլխի գեղեցիկ հարվածով Անդրեյ Շեւչենկոն հավասարեցրեց խաղի հաշիվը (55 րոպե):Շեւչենկոն շարունակեց իր խոսքն ասել եւ անկյունայինի խաղարկումից հետո, նա դարձյալ գլխի շեշտակի հարվածով գնդակը ուղարկեց շվեդների դարպասը: Խաղի մնացած ժամանակում երկու թիմերին էլ հնարավորւոթյւոն եղավ հաշվի մեջ փոփոխություն մտցնելու, բայց բախտը երկուստեք ժպտաց դարպասապահներին:

Հայերեն

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը