Սպորտ

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները Ռուսաստանում հավաք կանցկացնեն

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները Ռուսաստանում հավաք կանցկացնեն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը, նախապատրաստվելով ապագա միջազգային մրցումներին, հունիս-հուլիսին մի քանի ուսումնամարզական հավաք կանցկացնի Հայաստանում եւ Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազ քաղաքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը:

Հայաստանի ազատ ոճի 3 ըմբիշ՝ 55կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, 66կգ քաշային Դավիթ Սաֆարյանը եւ 84կգ քաշային Հաջիմուրադ Նուրմագոմեդովը մասնակցելու են 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերին եւ, բացի հավաքներից, հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 2-ը կմասնակցեն Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայանալիք ըմբշամարտի միջազգային մրցաշարի:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում