Ֆուտբոլ

Հայաստանն ուժերը կչափի նաեւ Ղազախստանի ֆուտբոլի ընտրանու հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ուժերը կչափի նաեւ Ղազախստանի ֆուտբոլի ընտրանու հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի նաեւ Ղազախստանի թիմի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագան Ռուբեն Հայրապետյանը: Նրա խոսքով` ազգային թիմը մայիսին ուժերը կչափի Հունաստանի հետ: Խաղը կկայանա Ավստրիայում:

«Վիեննայում մենք կխաղանք Հունաստանի, իսկ 5 օր անց Հայաստանում կխաղանք Ղազախստանի թիմի հետ»,-ասաց Հայրապետյանը:

Հայրապետյանը նշեց, որ ազգային ընտրանին մինչ այդ խաղերն էլ շատ առաջարկներ է ստանում, սակայն չծանրաբեռնվելու պատճառով կխաղան միայն երկու հանդիպում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում