Հենրիկ Մխիթարյանը ուզում է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ուկրաինական «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը հարցազրույց է տվել Analitika.at.ua–ին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կիսապաշտպանը, պատասխանելով հարցին, թե ինչու դարձել ֆուտբոլիստ, ասել է, որ շարունակում է հոր գործը:

«Մի քանի տարի առաջ ես երկրպագում էի Զինեդին Զիդանին, իսկ այժմ Լիոնել Մեսսին: Սակայն ինձ ավելի շատ դուր է գալիս նրանց մարդկային հատկանիշները, նրանք երկուսն էլ համեստ անձնավորություններ են»,-ասել է Մխիթարյանը:

Ազգային հավաքականի կիսապաշտպանի համար ֆուտբոլը առաջին հերթին աշխատանք է, որից ինքը հաճույք է ստանում: Նա ներկայացնում է Հայաստանը եւ կցանկանար, որ հպարտանային իրենով:

Երազանքի մասին խոսելով` կիսապաշտպանը ասել է, որ կցանկանար դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

Հայերեն