Ռոնալդուն հնարավոր է չմասնակցի «Բետիս»-ի հետ հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

ՄԱԴՐԻԴ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թագավորական ակումբի առաջատար հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չի կարողանա մասնակցել Իսպանիայի ֆուտբոլի ազգային առաջնության հերթական տուրի` «Բետիս»-ի հետ հանդիպմանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իսպանական Marca պարբերականը, Ռոնալդուն հիվանդացել է գրիպով:

Պարբերականի տվյալների համաձայն` Ռոնալդուն չի մասնակցել մարտի 8-ի արքայական ակումբի մարզմանն ու ընթրիքին եւ, ամենայն հավանականությամբ, չի կարողանա օգնել «Ռեալ»-ին «Բետիս»-ի հետ խաղում:

Հայերեն