3 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Չինաստանը համաձայնություն են ձեռք բերել փոքր եւ միջին գործարարության բնագավառում համագործակցության շուրջ: Փոխըմբռնման մասին համապատասխան հուշագիրն այսօր ՌԴ-ի տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարության եւ ՉԺՀ-ի առեւտրի նախարարության միջեւ ստորագրվել Է երկու երկրների կառավարությունների ղեկավարների՝ Մոսկվայում կայացած 12-րդ կանոնավոր հանդիպման արդյունքներով: Ռուսաստանի կողմից փաստաթուղթն ստորագրել Է ՌԴ-ի տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար Էլվիրա Նաբիուլինան: ՉԺՀ-ն եւ ՌԴ-ն համաձայնություն են ձեռք բերել Տյանվանի ատոմակայանի երկրորդ հերթի կառուցման շուրջ: «ԱտոմստրոյԷքսպորտե փակ բաժնետիրական ընկերության եւ Ցյանսուզի միջուկային Էներգետիկական կորպորացիայի միջեւ համապատասխան սկզբունքային համաձայնագիրն ստորագրվել Է այսօր: Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն եւ ՉԺՀ-ի պաշտպանական գիտության, տեխնիկայի եւ արդյունաբերության կոմիտեի նախագահ Չժան Ցինվեյն այսօր ստորագրել են արձանագրություն Չինաստանում ուրանի հարստացման գործարանի կառուցման մասին: Փոխըմբռնման շուրջ հուշագիր Է ստորագրվել նաեւ Գիտության եւ նորաստեղծությունների համերկրային գործակալության եւ ՉԺՀ-ի գիտության եւ տեխնիկայի նախարարության միջեւ: Կողմերը պայմանավորվել են գիտության, տեխնոլոգիաների եւ տեխնիկայի գերակա ուղղությունների համատեղ նախագծերի իրականացման բնագավառում համագործակցության շուրջ: Այսօրվա հանդիպման արդյունքներով, բացի համատեղ պաշտոնական հաղորդագրությունից, Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ընդամենն ստորագրվել Է յոթ փաստաթուղթ: Դրանց թվում Է նաեւ սահմանամերձ շրջաններում առեւտրի բնագավառում ՌԴ-ի Կենտրոնական բանկի եւ ՉԺՀ-ի Ժողովրդական բանկի միջեւ համաձայնագրի (2002 թվականի) արձանագրությունը: Ռուս-չինական հարաբերությունները դուրս են եկել զարգացման աննախադեպ բարձր մակարդակ: «Դա հարաբերությունների օրինակ Է խոշոր տերությունների համարե,- այսօր լրագրողներին հայտարարել Է ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Վեն Ցզյաբաոն՝ ամփոփելով Ռուսաստանի եւ Չինաստանի կառավարությունների ղեկավարների 12-րդ կանոնավոր հանդիպման արդյունքները: