Հասարակական

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը հանդիպեց Գարեգին Բ Կաթողիկոսի հետ

1 րոպեի ընթերցում

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը հանդիպեց Գարեգին Բ Կաթողիկոսի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մարտի 5-ին հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերության լրատվական ծառայությունից:

Իր օրհնությունը տալով ՀԿԵ-ի ղեկավարին՝ Կաթողիկոսը շնորհավորեց նրան նշանակման կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք Հայաստանի երկաթուղու ղեկավարի պաշտոնին:

Հանդիպման ընթացքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը Սուրբ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդի հետ քննարկեց երկկողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարները: Գարեգին Երկրորդը իր հերթին հույս հայտնեց ՀԿԵ-ի հետ համագործակցության և փոխըմբռնման մակարդակի զարգացմանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ Ռեբեցը Հայաստանում նոր ընկերներ կգտնի՝ հաշվի առնելով հայ ժողովրդի համակրանքը Ռուսաստանի հանդեպ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում