Ֆրանսիայի ազգային հավաքականը հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի եւ Ֆրանսիայի ազգային հավաքականները հանդիպեցին փետրվարի 29-ին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, Ֆրանսիան հաղթեց 2-1 հաշվով: 21-րդ րոպեին խաղի հաշիվը առաջինը բացեց Ժիրուն` առաջ մղելով ֆրանսիացիներին:

Երկրորդ կեսում աշխարհի նախկին փոխչեմպիոններին հաջողվեց նաեւ կրկնապատկել հաշիվը: 69-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մալուդան:

Խաղի ավելացված րոպեին գերմանացիներին հաջողվեց գրավել Ֆրանսիայի դարպասը: Սակայն Կակաուի` 91-րդ րոպեին խփած գոլը չօգնեց խուսափել պարտությունից:

fra 2-1 ger by Futbol2101

Հայերեն