Ֆուտբոլ

Իշտոյանը հպարտանում է Հայաստանի ընտրանու հաղթանակով

1 րոպեի ընթերցում

Իշտոյանը հպարտանում է Հայաստանի ընտրանու հաղթանակով

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ֆուտբոլը դեռ անակնկալներ կմատուցի մարզական աշխարհին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստան-Կանադա ընկերական հանդիպմանը, նման կարծիք հայտնեց «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Լեւոն Իշտոյանը:

«Ընկերական խաղերը ստուգողական մարզումներ են: Կանդական ֆուտբոլը Հյուսիսային Ամերիկայի առաջատարներից է: Այս հաղթանակն ապացուցեց, որ մեր ֆուտբոլը մեծ վերելք է ապրում»,- ասաց Իշտոյանը:

«Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստի խոսքով` տղաները լավ գիտակցում են իրենց ուսերին դրված հսկայական պատասխանատվությունը Հայաստանի ազգային հավաքականում:

Իշտոյանը կարծում է, որ միայն լավագույն աշխատանքով կարելի է հասնել ցանկալի բարձունքների:

Կանադայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ լեգենդար ֆուտբոլիստը շնորհավորեց ազգային հավաքականի տղաներին եւ հայ ժողովրդին:

Փետրվարի 29-ին Կիպրոսում կայացած Հայաստան-Կանադա ընկերական հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակ տարավ 3-1 հաշվով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում