Ֆուտբոլ

Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Կանադա ընկերկան հանիպումը ավարտվեց մեր ընտրանու հաղթանկով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`կանադացիներին հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը: Տուգանայինի խաղարկումից հետո հյուսիսամերիկացիներից գոլի հեղինակ դարձավ թիմի ավագ Կեւին Մակ Քենան (5-րդ րոպե):

Փոխադարձ գրոհներից հետո 22-րդ րոպեին մեր ֆուտբոլիստներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Հայաստանի ազգային հավաքականում իր 6-րդ գոլը խփեց Մարկոս Պիզելին:

Երկրորդ խաղակեսի մեկնարկից րոպեներ անց Հայաստանի հավաքականը կազմակերպեց իր առաջին գրոհը, սակայն անարդյունք:

Պիզելիի փոխնացումից հետ Մովսիսյանին չհաջովեց աջ անկյունից գրավել կանադացիների դարպասը:

66-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Հայաստանն առաջ անցավ հաշվի մեջ: Կանադացիների տուգանային հրապարակում առաջացած խառնաշփոթից օգտվեց եւ այս խաղում իր երկրորդ գնդակը խփեց Մարկոս Պիզելին:

Ազգային ընտրանու կազմում իր նորամուտը տոնած Օզբիլիսին հաջողվեց նաեւ գոլի հեղինակ դառնալ: Արթուր Սարկիսովի նկատմամբ կանոնների խախտումից հետո 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Օզբիլիսը (91 րոպե): Սա «Այաքս»-ի ֆուտբոլիստի առաջին գնդակն էր հավաքականի կազմում:

Հայասատնի ազգային հավաքականը հաղթեց 3-1 հաշվով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում