Ֆուտբոլ

Ավարտվեց Հայաստան-Կանադա ընկերական հանդիպման առաջին խաղակեսը

1 րոպեի ընթերցում

Ավարտվեց Հայաստան-Կանադա ընկերական հանդիպման առաջին խաղակեսը

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացիներին հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը:

«Արմենպրես»-ի փոխանացմամբ, գնդակի համար անզիջում պայքարում էին երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ: Հայաստանի հավաքականից առաջին վտանգավոր պահը ստեղծեց Հենրիկ Մխիթարյանը:

Տուգանայինի խաղարկումից հետո հյուսիսամերիկացիներից գոլի հեղինակ դարձավ թիմի ավագ Կեւին Մակ Քենան (5-րդ րոպե):

Կիսապաշտպանությունից առաջ անցած Մարկոս Պիզելին, 11-րդ րոպեին հնարավորություն ուներ դարպասը գրավելու, սակայն հաջողության չհասավ:

Խաղի հաշիվը վերականգնեց նույն ինքը` Մարկոս Պիզելին` 22-րդ րոպեին:

Մխիթարյանի 28-րդ րոպեին հեռվից կատարած հարվածը շատ քիչ շեղությամբ դուրս եկավ դաշտից:

Առաջին կեսի հիմանական ժամանակը շարունակվեց փոխադարձ գրոհներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում