1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին հարցազրույց է տվել «Լա Ռեդ» ամսագրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցազրույցի ժամանակ Մեսսին խոսել է Արգենտինայի հավաքականի և նրա մտադրությունների մասին:
«Իմ երազանքն է դառնալ աշխարհի չեմպիոն: Ես միշտ ասել եմ, որ հաջողության համար մեր թիմին անհրաժեշտ է համախմբված և անխափան աշխատանք: Ինչ որ բան ինձ վկայում է, որ մեզ դա կհաջողվի, և թիմի մոտ կստացվի ամեն ինչ: Հուսով եմ, որ ես ճիշտ եմ մտածում, և մենք կհաղթենք աշխարհի առաջնությունը, իսկ եթե դա տեղի ունենա Բրազիլիայում, ապա դա անհավատալի կլինի» ,- ասել է աշխարհի ներկայիս լավագույն ֆուտբոլիստը:
Ներկայումս Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ գտնվում է Շվեյցարիայում և պատրաստվում է փետրվարի 29-ին կայանալիք հանդիպմանը, որտեղ արգենտինացիները կմրցեն դաշտի տերերի հավաքականի հետ: