Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց երկրորդ մարզումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Կիպրոսում անցկացրեց իր երկրորդ մարզումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, մարզչական շտաբը հնարավորություն տվեց հանգստանալու Ռոման Բերեզովսկուն, ով ժամանել էր Լիմասոլ օրվա երկրորդ կեսին և չմասնակցեց մարզմանը, ինչպես նաև Արաս Օզբիլիսին: Հոլանդական «Այաքս»-ի կիսապաշտպանը մեկնել էր Կիպրոս Հոլանդիայի առաջնությունում հանդիպում անցկացնելուց հետո և մարզվում էր անհատական ծրագրով: