Ֆուտբոլ

Հայաստան-Սերբիա խաղի մրցավարները հայտնի են

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Սերբիա խաղի մրցավարները հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիմասոլում կայացել է Կիպրոսյան միջազգային մրցաշարի կազմկոմիտեի ժողովը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, փետրվարի 27-ին Լիմասոլում բազմաթիվ կազմակերպչական հարցերից բացի ներկայացվել են նաև հանդիպումները սպասարկող մրցավարական անձնակազմերը: Սերբիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի կիպրոսյան մրցավարական անձնակազմը` Լեոնտիոս Տրատուի գլխավորությամբ: Նրան կօգնեն Միխալիս Սոտերիուն և Խարալամպոս Խարալամպուսը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Անդրեաս Գեորգիուն:

Կանադա-Հայաստան հանդիպմանը նույնպես կաշխատի Կիպրոսը ներկայացնող անձնակազմը: Հանդիպման մրցավար է նշանակվել Մարիոս Պանային: Մրցավարի օգնականները կլինեն Աթինոդորոս Իոանուն և Արիստեյդիս Խրիստուն: 4-րդ պաշտոնյան կլինի Իոանիս Անաստասիուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում